8 նոյեմբերի 2010 - 19:48 AMT
Լևոն Արոնյանը միավորները կիսեց Շահրիյար Մամեդյարովի հետ

Նոյեմբերի 8-ին Տալի Հուշախաղի չորրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպեց Շահրիյար Մամեդյարովի հետ (Ադրբեջան):

Արոնյանը սև ֆիգուրներով էր խաղում, և արդեն 30-րդ քայլին շախմատիստները որոշեցին ոչ ոքի ավարտել պարտիան:

Այս տուրից հետո Արոնյանը 3 միավոր է հավաքել և առայժմ գլխավորում է Հուշախաղի մրցաշարային աղյուսակը: Մնացած պարտիաները շարունակվում են:

Հինգերորդ տուրում, որը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, հայ շախմատիստն իր ուժերը կչափի Սերգեյ Կարյակինի հետ (Ռուսաստան):