ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Թաթուլ Հակոբյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աբրահամ Մանուկյանը նույնպես իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից, հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
Կառավարության նոյեմբերի 4-ի նիստի ժամանակ վարչապետը դժգոհություն է հայտնել` առողջապահության ոլորտում կոռուպցիոն երևույթների հետ կապված: Նա հանձնարարել է առողջապահության նախարարին 10 օրվա ընթացքում կառավարությանը ներկայացնել այս խնդրի լուծման առաջարկներ` ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ: