2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 608 491 բաժանորդ: Ընթացիկ տարվա տասն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12138-ով, այդ թվում 2393-ը՝ հոկտեմբեր ամսին, որը տարվա ամիսների արդյունքներով հանդիսանում է ամենաբարձր ամսական ցուցանիշը:
ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում տեղադրվել են 467151 ազդանշանային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 20635-ը՝ հոկտեմբեր ամսին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: