Telcell ընկերությունը գործարկել է «Կոմունալ վճարների իրականցման էքսպրես համակարգ»: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին ընկերության մամլո ծառայությունը, այսուհետև Telcell-ի միջոցով բոլոր կոմունալ վճարների իրականացումը կարող է խլել 1 րոպե: Նոր ծառայության միջոցով կոմունալ վճարների իրականացման համար անհրաժեշտ է տերմինալի մեջ մուտքագրել բջջային հեռախոսի համարը: Համակարգի ինտերֆեյսը պարզ է և հարմար, վճարում իրականացնելուց հետո վճարողի բջջային հեռախոսին ստացվում է SMS-ծանուցում: