
Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը անուշադրության չի մատնել հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղան հակամարտության հարցը: Ելույթ ունենալով Օքսֆորդի համալսարանի իսլամական հետազոտությունների կենտրոնում` Գյուլը հայտարարել է, որ սառեցված հակամարտությունները չպետք է անուշադրության մատնվեն, քանի որ դրանք մի օր կարող են պայթել:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` նախագահ Գյուլն ասել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել երկխոսության միջոցով Երևանի հետ հարաբերությունների կարգավորման և Կովկասի խաղաղություն և կայունություն հաստատելու համար, հաղորդում է թուրքական Chihan գործակալությունը: