10 նոյեմբերի 2010 - 19:19 AMT
Նալբանդյանը երկրորդ շրջանում դուրս մնաց Փարիզում ընթացող «Մաստերս» մրցաշարից

Նոյեմբերի 10-ին Փարիզում ընթացող «Մաստերս» մրցաշարի երկրորդր շրջանում Դավիթ Նալբանդյանը հանդիպել է շոտլանդացի Էնդի Մարեյի հետ, որն ազատված էր առաջին շրջանի խաղերից:

Առաջին սեթն ավարտվեց ի օգուտ Նալբանդյանի 6:2 հաշվով, երկրորդում ավելի ուժեղ հայտնվեց Մարեյը և հաղթեց 6:4 հաշվով: Վճռական՝ երրորդ սեթում խաղը շատ դժվար էր գնում և Նալբանդյանը փորձում էր հավասարեցնել հաշիվը, սակայն 3:3 հաշվի պայմաններում Մարեյը սկսեց ավելի վստահ գործել և հաղթեց 6:3 հաշվով: Դա թենիսիստների չորրորդ հանդիպումն էր և հաշիվը դարձավ 2:2: