11 նոյեմբերի 2010 - 15:00 AMT
Տեղի է ունեցել պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ 2, 5 մլրդ դրամ ծավալով

Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN6014A151 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես հայտնում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, տեղաբաշխման ենթակա պարտատոմսեր ծավալը 2 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 110 մլն 600 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 855 մլն 600 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 255 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 421 368 503 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.7659 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.8900 տոկոս: Աճուրդին մասնակցել 7 գործակալ: