11 նոյեմբերի 2010 - 16:13 AMT
«Յունիբանկ»-ը ներկայացնում է բիզնեսի համար նախատեսված նոր վարկատեսակ` «Ունիվերսալ»

Փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ անհատական ձեռնարկատերերի աջակցման նպատակով «Յունիբանկ»-ը մշակել է նոր վարկատեսակ «Ունիվերսալ»` սկսած 10% տարեկան տոկոսադրույքով: Նոր վարկատեսակի պայմանների համաձայն, դրամական միջոցները տրամադրվում են մինչեւ 48 ամիս ժամկետով, վարկի գումարը կազմում է 50 000-500 000 ԱՄՆ դոլար: Թույլատրվում է վարկի վաղաժամկետ մարում առանց սահմանափակումների: Վարկային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 31.12.10թ.:

Այսօր «Յունիբանկ»-ի բիզնես-վարկավորման ծրագրերն ամենապահանջվածներից են շուկայում: Արդյունաբերության վարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ը զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում: Բիզնես-վարկավորման ծրագրերի շրջանակներում հաճախորդին առաջարկվում են մասնագիտացված վարկեր` հաշվի առնելով հաճախորդների տարբեր խմբերի պահանջմունքները եւ տվյալ բիզնեսի առանձնահատկությունները: Նման մոտեցումը հաճախորդի համար ապահովում է համալիր բանկային սպասարկում եւ երկարաժամկետ համագործակցություն:

2010թ.-ի երրորդ եռամսյակի վերջին «Յունիբանկ»-ի ակտիվների ծավալը գերազանցել է 106 մլրդ դրամը: Բանկի վարկային պորտֆելի ծավալը 2009թ.-ի հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճել է 32,6%-ով եւ 30.09.10թ.-ի դրությամբ կազմել մոտ 74 մլրդ դրամ: Բիզնես-վարկերին բաժին է ընկել 47,2 մլրդ դրամը:

Լրացուցիչ տեղակտվության համար այցելեք Բանկի կայքէջի /www.unibank.am/ ՙՓոքր եւ միջին բիզնեսի վարկավորում՚ բաժինը կամ զանգահարեք հեռախոսակապի կենտրոն 59 55 55 հեռախոսահամարով: Հարցերը Բանկի մասնագետներին կարելի է ուղղել նաեւ կայքում տեղադրված հետադարձ կապի ձեւը լրացնելու միջոցով: