11 նոյեմբերի 2010 - 19:56 AMT
Համակարգչային խաղեր նախագծողների Հայաստանի Բաց առաջնությունը տեղի կունենա 2011 թվականի սկզբին

Համակարգչային խաղեր նախագծողների Հայաստանի Բաց առաջնությունը տեղի կունենա 2011 թվականի սկզբին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց միջոցառման կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) մամլո քարտուղար Ռուզաննա Ապրեսյանը, առաջնության նպատակն զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը և բացահայտել նոր տաղանդներ: Մրցույթը կանցկացվի 2 փուլով և կունենալու 7 անվանակարգ` «Լավագույն Խաղ», «Անիմացիա», «Սցենար», «Նորարարություն», «Լավագույն գրաֆիկական դիզայն», «Ձայն» և «Լավագույն կերպար»: Առաջնության մրցանակային ֆոնդը կկազմի 120-300 հազ. դրամ: