Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի ճանապարհային քարտեզ գոյություն չունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը: Ըստ նրա, Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հայկական ու ադրբեջանական կողմերը կփորձեն կրկին կենտրոնանալ հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքների վրա՝ ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման վրա:
«Աստանայում ամեն ինչ զրոյից կսկսվի: Հայկական կողմի համար կարևոր հարց է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և, անշուշտ, ուժի չկիրառման սկզբունքը: Հետևաբար, մենք ամեն կերպ առաջ կտանենք մեր պահանջները»,-ասել է Ռազմիկ Զոհրաբյանը: