British American Tobacco-ն (BAT) Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում բջջային առևտրի համակարգ է ներդրել: Այդ մասին հաղորդում է համակարգի մշակող CDC Ընկերությունների խումբը: Որոշումը հիմնված է Motorola MC5574 արդյունաբերական հաղորդակիցների վրա և ընկերության աշխատակիցներին թույլ է տալիս միանալ Կենտրոնական սերվերին աշխարհի ցանկացած կետից տեղեկատվություն ստանալու համար` օգտագործելով պաշտպանված ինտերնետ-կապը: Մուտքն իրագործվում է ՕՊՏԻՄՈՒՄ WARM վեբ-ինտերֆեյսով, որը մշակվել է` հաշվի առնելով WEB տեխնոլոգիաների հիման վրա օպերատիվ կառավարման համակարգերի մշակման ոլորտում ժամանակակից միտումները: Մոտ ապագայում BAT ընկերությունը ծրագրում է կովկասյան դիստրիբյուտորների հարթակներում ավտոմատացնել ուղղակի մատակարարման բիզնես-գործընթացը:
BAT-ը (British American Tobacco) վաճառքի ծավալներով աշխարհի ծխախոտի երկրորդ արտադրողն է: