13 նոյեմբերի 2010 - 15:37 AMT
Թուրքիային չհաջողվեց համաձայնության գալ Հարավային Կորեայի հետ ԱԷԿ կառուցելու հարցում

Թուրքիային չհաջողվեց համաձայնության գալ Հարավային Կորեայի հետ ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցում, հաղորդում է Cihan գործակալությունը:

«Մեր բանակցությունները հարավ-կորեական կողմի հետ արդյունք չտվեցին: Հիմա մենք նախատեսում ենք նոր բանակցություններ սկսել Ճապոնիայի հետ»,- ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը:

Գործակալության հաղորդմամբ, ճապոնական «Թոշիբա» ընկերության հետ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ: