Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը 2010-ի նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում կմասնակցի կառավարությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական ընկերակցության 28-րդ նիստին: Հայաստանն այս կառուցում ունի դիտորդի կարգավիճակ:
Նիստին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև նախատեսվում է ԵվրԱզԷս-ին կից դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների` Մոլդովայի և Ուկրաինայի վարչապետերի մասնակցությունը:
Ինչպես նշվում է ԵվրԱզԷսի պաշտոնական կայքում, նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում Մաքսային միություն ձևավորելու, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածություն ձևավորելու գործողությունների պլանի իրագործման, 2011-2013թթ. միջոցառումների նախագծի և հետագա տարիներին ԵվրԱզԷս զարգացման գերակա ուղղությունների և այլ հարցեր:
Ընկերակցության անդամ-երկրների վարչապետեր քննարկելու են նաև ԵվրԱզԷսի համար արդի նշանակություն ունեցող մի շարք հարցեր: