ATP-ն (Թենիսի համաշխարհային ասոցիացիա) նոյեմբերի 15-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը իր նախորդ վարկանիշի համեմատ նահանջել է 2 հորիզոնականով և 1480 միավորով 27-րդ տեղում է: «Մաստերս» մրցաշարում Նալբանդյանը անցած շաբաթ ¼ եզրափակչում պարտվեց Էնդի Մարեյին Մեծ Բրիտանիայից:
Վարկանիշը շարունակում է գլխավորել US Open 2010-ի հաղթող Ռաֆայել Նադալը Իսպանիայից՝ 11450 միավորով: Ռոջեր Ֆեդերերը Շվեյցարիայից 2-րդ տեղում է 7645 միավորով, 3-րդ տեղում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 5635 միավորով: