Հայաստանի պաշտպանության նախարարությունը պետք է հատուկ քաղաքականություն վարի, որը կօգնի կանխել ողբերգական դեպքերը հայկական ԶՈւ շարքերում: Այդ մասին Սիվիլիթաս հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բանակն ու հասարակությունը» քննարկման ընթացքում հայտարարել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ իրավապաշտպանի, Զինված ուժերի բարեփոխումները լոկ ձևական բնույթ են կրում: «Կոռուպցիան Զինված ուժերում, գեներալների կապը բիզնեսի հետ, հասարակական հսկողության բացակայությունը ՊՆ ծախսերի հանդեպ լուրջ մտահագություն է առաջացնում հանրության շրջանում: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ՊՆ-ն այժմ ոչ թե փորձում է հետաքննել բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերը, այլ փորձում է թաքցնել դրանք հանրությունից»,-ասել է Սաքունցը:
Իր հերթին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության իրավաբանական բաժնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ բոլոր ողբերգական դեպքերը, որ կատարվում են այնպիսի փակ համակարգում, ինչպիսին ԶՈւ-ն է, անհնար է թաքցնել հասարակությունից: Նա ընդգծել է, որ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում կանխելու համար ողբերգական դեպքերը հայկական ԶՈւ շարքերում: Ինչ վերաբերում է լուրերին բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների մասին, ապա Ավետիսյանը հայտարարել է, որ հայկական բանակում նման երևույթ չկա: