Վարշավայում գտնվող Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Եժի Միլլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողկամի համագործակցության հարցեր: Կողմերը մասնավորապես նշել են կազմակերպված հանցավորության, թրաֆիկինգի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում սերտորեն համագործակցելու անհրաժեշտությունը:
Հայաստանը և Լեհաստանը հռչակագիր են ստորագրել, որը կհեշտացնի ոստիկանների համագործակցությունը երկրպագուների անվտանգության ոլորտում ԱԱ-2012 ֆուտբոլային խաղերի ժամանակ:
Ալիկ Սարգսյանը հանդիպել է նաև Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ Անջի Մատեյուկի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի և Լեհաստանի ոստիկանության ղեկավարները հուշագիր են ստորագրել համագործակցության մասին, հաղորդում է Լեհաստանի ՆԳ և վարչակազմի նախարարությունը: