Առաջիկայում Ադրբեջանի և թուրքական TAI-ի(Turkish Aerospace Industries) միջև սպասվում է համաձայնագրի ստորագրում Turna թիրախ-ինթնաթիռի առուվաճառքի մասին: Այդ մասին APA-ին հայտնել են ռազմական աղբյուրները:
Ադրբեջանական կողմն արդեն ծանոթացել է այդ ինքնաթիռների մարտավարական -տեխնիկական ցուցանիշների հետ: «Այդ ինքնաթիռները TAI հատուկ ապրանք են: Ներկա պահին դրանք օգտագործվում են Թուրքիայի ԶՈւ կողմից»,- հաղորդել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարի տեղակալ Իսմայիլ Թոխումչուն: Նրա խոսքերով, Ղազախստանը նույնպես հետաքրքրված է այդ ինքնաթիռներով: