16 նոյեմբերի 2010 - 16:25 AMT
Մոսկվայում առաջին անգամ տեղի է ունեցել «Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը» թեմայով միջբուհական կոնֆերանսը

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Հայկական ընկերակցությունն առաջին անգամ կազմակերպել է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը» թեմայով միջբուհական կոնֆերանս: Զեկույցներով հանդես են եկել ՌԴ առաջատար բուհերի ուսանողները:

Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած մամլո հաղորդագրության մեջ, կոնֆերանսի ավարտին որոշվել է միջբուհական համագործակցություն հաստատել Մոսկվայի հայ երիտասարդների մտավոր ներուժը համախմբելու նպատակով:

Միջոցառմանը ներկա է եղել 200 ուսանող 15 ինստիտուտներից: