16 նոյեմբերի 2010 - 19:29 AMT
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Գավաթի հաթող ճանաչվեց

Նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Գավաթի եզրափակչի երկրորդ խաղում հայ 21-ամյա գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը (Հայաստան) պարտության մատնեց Արտյոմ Տիմոֆեևին (Ռուսաստան) և զբաղեցրեց առաջին տեղը:

Հաղթողը պետք է որոշվեր այս պարտիայի արդյունքում, քանի որ նրանց առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի:

Հայ շախմատիստը սպիտակ ֆիգուրներով կարողացավ առավելության հասնել և հաղթեց 1,5:0,5 ընդհանուր հաշվով: