Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուին: Ըստ նրա, իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը գնում է ամբողջատիրության ճանապարհով, իսկ դատական իշխանությունները, ԶԼՄ-ներն ու բանակը գտնվում են ճնշման տակ:
«Թուրքիային հարկավոր է ԱՄՆ-ի աջակցությունը մի շարք հարցերում: Մենք մեծ քաղաքական ու բարոյական ռիսկի ենք գնում և ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն պետք է կասեցնի աջակցությունը ԱԶԿ-ին»,-նշել է ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը, գրում է թուրքական Cumhuriyet թերթը: