17 նոյեմբերի 2010 - 15:23 AMT
Արա Աբրահամյանը հավաստիացրել է, որ 2011թ. Ռուսաստանի հայերի միությունը նոր ուղղություն կվերցնի ու կընդլայնի գործունեության դաշտը

2011թ. Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) նոր ուղղություն կվերցնի ու կընդլայնի գործունեության դաշտը: Այդ մասին ՌՀՄ հիմնադրման 10-ամյակին նվիրված կազմակերպության 4-րդ համագումարում հայտարարել է ՌՀՄ նախագահ ու Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

Նա նշել է, որ Միությունը շատ նոր ծրագրեր, գործարար պլաններ ունի 2011թ. համար: «Այդ նախագծերը պետք է արդիականացվեն և ուղղվեն ՌԴ ու ՀՀ միջև սերտ բարեկամական հարաբերությունների զարգացմանը»,-ասել է նա:

Ըստ Աբրահամյանի, գերակա ուղղությունը կազմակերպության համար կշարունակի մնալ ակտիվ աշխատանքն երիտասարդության հետ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: