Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նոյեմբերի 18-ին Բաքու կատարած այցի շրջանակներում իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտությունն ու Կասպիայի հանքավայրերից էներգակիրների փոխադրման ճանապարհների տարբերակները: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով աղբյուրին ռուսական պատվիրակությունից:
«Ես ենթադրում եմ, որ Ալիևի հետ հանդիպման առանցքային թեման, իհարկե, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է լինելու: Հաշվի առնելով ժամանակի այն կապիտալը, որը մենք արդեն ներդրել ենք, նոյեմբերի 17-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում, որը ժամանել է Ռուսաստանի Հայերի միության ձևավորման 10-ամյակի հետ կապված միջոցառումներին մասնակցելու նպատակով»,- ասել է աղբյուրը: