5 օգոստոսի 2003 - 00:35 AMT
ՄՈԶԴՈԿՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԱԾ ՀՈՍՊԻՏԱԼԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ՊԱՇՏՊԱՆ Է ԿԱՆԳՆԵԼ ԻՐ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Վերջերս ահաբեկչության ենթարկված Մոզդոկի ռազմական հոսպիտալի աշխատակիցները անարդար են համարում իրենց պետի, փոխգնդապետ Արթուր Առաքելյանին ձերբակալելու մասին որոշումը: Նրանց խոսքերով, ինչպես հաղորդում է «Կոմերսանտ» թերթը, նա չի կարող պատասխանատու լինել ահաբեկչական գործողության հետեւանքների համար, քանի որ միայն մեկ ամիս է ինչ գլխավորում է հոսպիտալը: Հոսպիտալի անձնակազմը գտնում է, որ իշխանությունները «ուղղակի քավության նոխազ են գտել այս պատմության մեջ»: Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի երեկոյան պայթուցիկով բեռնված «ԿամԱզ»-ը խոյահարելով ռազմական հոսպիտալի դարպասները պայթել է նրա տարածքում, ինչի արդյունքում 50 մարդ զոհվել է, 82` վիրավորվել, իսկ շենքը լիովին քանդվել է: