19 նոյեմբերի 2010 - 19:17 AMT
Նենսի Փելոսին խոստանում է անել ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կայանա այս տարի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ կանի իրենից կախված ամեն բան, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կայանա այս տարի:

Ինչպես նշում է Glendale News press-ը, ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կայացան նոյեմբերի 2-ին, Հանրապետական կուսակցությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն դարձավ, իսկ Փելոսին` դեմոկրատների ղեկավար: «Բանաձևի կողմնակիցները նշում են, որ այդ բանաձևի ընդունման համար հարկավոր է հսկայական աշխատանք կատարել»,- գրում է հրատարակությունը:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ) իր հերթին ողջունել է Փելոսիի հայտարարությունը` միաժամանակ նշելով, որ բանաձևի ընդունման համար Հանձնախումբն աշխատելու է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների հետ: