20 նոյեմբերի 2010 - 13:25 AMT
Հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 24,3 տոկոսվ քիչ գյուղմթերք, քան սեպտեմբերին

Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 16,8 տոկոս անկում: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում գյուղմթերքի համախառն արտադրանքի ծավալը հաշվետու շրջանում կազմել է 528,8 մլրդ դրամ:

Բացի այդ, ընթացիկ տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գյուղմթերքի արտադրությունը նվազել է 24,3 տոկոսով: