Արթուր Աբրահամը նոյեմբերի 21-ին կմեկնի Հելսինկի (Ֆինլանդիա), շարունակելու համար նախապատրաստվել Super Six մրցաշարի երրորդ շրջանի մենամարտին Կարլ Ֆրոչի հետ: Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 27-ին հայտնի Hartwall Areena-ում:
Աբրահամն ասել է, որ Ֆրոչը ուժեղ, կոշտ բռնցքամարտիկ է, որը լավ հարվածներ ունի. «Սակայն, նա ինձ չի հաղթի, քանի որ ես ցանկանում եմ իմ նպատակին հասնել և աշխարհի չեմպիոն դառնալ երկրորդ միջին քաշում: Ես չպետք է բաց թողնեմ այս հնարավորությունը»:
Մարզիկը նաև վստահություն է հայտնել, որ մենամարտից հետո Ֆրոչը կրկին արդարացումներ կգտնի, ինչպես Քեսլերի հետ մենամարտից հետո: «Կարծում եմ, որ Ֆրոչը կհայտնվի նույն իրավիճակում, ինչ Էդիսոն Միրանդան ինձ հետ մենամարտից հետո: Այն ժամանակ ես հաղթեցի նրան կոտրված ծնոտով, իսկ հետո հաղթեցի ռևանշում»,-ասել է Աբրահամը, հաղորդում է fightnews.com-ը: