Նոյեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարՀրանուշՀակոբյաննընդունեց ՀայաստանումՖրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
ՀրանուշՀակոբյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ վաղուց Հայաստանի և Ֆրանսիայի միջև ջերմ հարաբերություններ են ծավալվել, որում իր հսկայական ավանդն ունի Ֆրասիայի հայ համայնքը:
Ընդգծելով Ֆրանսիայի պետական քաղաքականության փայլուն վերաբերմունքը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում` Հրանուշ Հակոբյանն առաջարկեց դեսպանին այս շրջանակներում կազմակերպել համատեղ այնպիսի միջոցառումներ, որոնք նշանակալի կլինեն թե' հայի և թե' ֆրանսիացու համար: Նախարարն առաջարկեց նաև համատեղ իրականացնել Ֆրանսիայի տարբեր քաղաքների հայ համայնքների պատմությունը գրելու և նրանց մասին ֆիլմաշարեր ստեղծելու աշխատանքները:
Գերատեսչությանղեկավարն անդրադարձավֆրանսահայ համայնքի կազմակերպությունների համախմբվածությանը` նշելով, որ այս համայնքներում ձևավորված համախմբման մոդելը կարելի է կիրառել տարբեր երկրների հայ համայնքներում:
Հայաստանում նորանշանակ արտակարգ ևլիազոր դեսպան Անրի Ռենոն զարմանքովևհիացմունքովնկատեց այսքան կարճ ժամանակահատվածում նախարարության կատարածահռելի աշխատանքը` հույս հայտնելով հետագա բեղմնավոր աշխատանքի, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: