23 նոյեմբերի 2010 - 11:54 AMT
Էլեն Գրիգորյանը ծանրամարտի ԵԱ-ում զբաղեցրեց երկրորդ տեղը

Լիմասոլում (Կիպրոս) նոյեմբերի 19-28-ը տեղի է ունենում ծանրամարտի մինչև 23տ Եվրոպայի առաջնությունը:

Նոյեմբերի 22-ին երկու քաշային կարգերում հանդես են եկել կանայք, մինչև 53 կգ կարգում Հայաստանը ներկայացնում է Էլեն Գրիգորյանը:

Գրիգորյանը «պոկում» վարժությունում բարձրացրել է 72 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրումում»` 102 կգ: Այսպիսով, նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 174 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը: Եվրոպայի չեմպիոն է դարձել Ջուլիա Ռոխդեն (Գերմանիա) 188 կգ-ով:

Նոյեմբերի 23-ին հանդես են գալու տղամարդիկ, Հայաստանը ներկայացնելու են 2010-ի Եվրոպայի չեմպիոն և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 ք/կ), Ռուբիկ Մամոյանը (62 ք/կ), Դավիթ Մուրադյանը և Զորիկ Պողոսյանը (երկուսն էլ 69 ք/կ):