23 նոյեմբերի 2010 - 13:30 AMT
Հայաստանի ՀԿ-ները մտադիր են հասնել ուրանի արդյունահանման բոլոր ծրագրերի կասեցմանը

«Մենք մտադիր ենք կոլեկտիվ հայց ներկայացնել` Սյունիքի մարզում ուրանի հանքավայրերը շահագործման հանձնելու բոլոր ծրագրերը չեղյալ հայտարարելու համար: Մեզ հետ դեռ 10 կազմակերպություն է, բայց դա դեռ ամենը չէ»,- նոյեմբերի 23-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կապանի «Հանուն տնտեսական անվտանգության և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության իրավախորհրդատուԱրթուր Ղազարյանը:

Նա նշել է, որ Կապանում անցկացված ստորագրահավաքի արդյունքում, որին մասնակցել է շուրջ 11 հազար մարդ, 99.9 տոկոսը դեմ են արտահայտվել այդ ծրագրերին: «Ուրանի արդյունահանման ծրագրերին դեմ են արտահայտվել նաև Կապանի քաղաքապետը և Սյունիքի մարզպետը»,- ասել է Ղազարյանը:

Նրա խոսքերով, ՀԿ-ների կոլեկտիվ հայտը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի հաջորդ տարի: Հայց ներկայացնելու պատճառը «հասարակության գրեթե լիովին անտեղյակությունն է ծրագրերի մասին, միջազգային փորձաքննություննրի բացակայությունը, որոնք ապացուցում են հետազոտությունների և այդ նյութի արդյունահանման անվտանգությունը»: