«Արմավիա» ընկերությունը 2010 թվականի ձմեռային չվացուցակի ժամանակահատվածում ավելացնում է Երևան-Դուբայ-Երևան ուղղությամբ չվերթների քանակը: Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, սկսած 2010 թվականի դեկտեմբերի 11-ից Երևան-Դուբայ ուղղությամբ և հակառակ չվերթները կկատարվեն նաև շաբաթվա 6-րդ օրերին: