Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍե ԲԲԸ կառավարման նախագահ Բորիս Կովալչուկին և «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին:
Ինչպես նշվում է Հայաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հանդիպման ժամանակկողմերըգոհունակություն են հայտնելերկկողմ կառուցողական համագործակցության ընթացքից` բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը:
Քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական ենթակայանների վերազինմանն ու վերակառուցմանն առնչվող հարցեր: Երկկողմ գործակցության ընդլայնման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են հետագա ծրագրերի իրականացման հեռանկարներին: