
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը` Դոնեցկի «Շախտյորը», նոյեմբերի 23-ին Չեմպիոնների լիգայում 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Պարտիզանի» նկատմամբ:
Հաղթանակի շնորհիվ «Շախտյորը» 12 միավորով H խմբի առաջատարն է, «Արսենալը» 9 միավորով 2-րդ տեղում է: Լոնդոնյան ակումբը 2:0 հաշվով զիջեց «Բրագային»:
Խմբում վերջին խաղը «Շախտյորը» կանցկացնի դեկտեմբերի 8-ին «Բրագայի» հետ: