24 նոյեմբերի 2010 - 14:38 AMT
Լիբանանահայ երիտասարդությունը բողոքի հանրահավաք է կազմակերպել Էրդողանի Բեյրութ այցելության դեմ

Բեյրութի օդանավակայանում վայրէջք է կատարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, նրան «դիմավորեցին» հարյուրավոր հայ երիտասարդներ, որոնք բողոքում են Թուրքիայի վարչապետի Լիբանան այցելության դեմ:

Դեպի օդանավակայան տանող ծովեզրյա մայրուղու երկայնքով նոյեմբերի լույս 24-ի գիշերը հայ երիտասարդները պաստառներ են փակցրել Էրդողանի այցի դեմ, որոնք հանվել են ՆԳՆ ուժերի կողմից: Ի պատասխան հայ ակտիվիստները հայտարարել են, որ Լիբանանը ժողովրդավարական երկիր է, որտեղ ամեն ոք կարող է արտահայտել իր կարծիքը: