24 նոյեմբերի 2010 - 17:42 AMT
Ադրբեջանը «յուրացրել» է հայ կոմպոզիտորին և նրա ստեղծագործությունները

Էստրադային երգերի հեղինակ Կարեն Գրիգորյանը լրագրողներին հայտարարել է, որ իր «Emotion» ալբոմի երգերը հեղինակային իրավունքի խախտումով հասանելի են եղել մի շարք ադրբեջանական և վրացական կայքերի համար: Ավելին, ադրբեջանական կայքերը հանել են ալբոմից հայալեզու երգերը` թողնելով միայն անգլալեզու երգերը` Կարեն Գրիգորյանի ստեղծագործությունները ներկայացնելով որպես ադրբեջանական երաժշտություն, իսկ հեղինակին` որպես ադրբեջանցի: Ալբոմի վաճառքի իրավունքը պատկանում է Armenian Music Centre ընկերությանը:

Միաժամանակ, ընկերության ղեկավար Սամվել Հովհաննիսյանի խոսքերով, ադրբեջանական կայքերի տերերին դատի տալն իմաստ չունի երկների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով: Նրա խոսքերով, հայ երգիչների ձայնասկավառակներն անօրինական կերպով հայտնվում են համացանցում նրանց շնորհանդեսից արդեն 2 ժամ անց: