24 նոյեմբերի 2010 - 19:13 AMT
Հայաստանն ԱՊՀ-ում առաջատար է մեկ բաժանորդի կողմից Opera Мini բջջային բրաուզերի միջոցով կայքէջերի այցելության քանակով

Հայաստանն ԱՊՀ-ում առաջատար է մեկ բաժանորդի կողմից Opera Мini բջջային բրաուզերի միջոցով կայքէջերի այցելության քանակով: Opera Software-ի տվյալերի համաձայն, 2010-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում Opera Мini-ի յուրաքանչյուր օգտագործող ամսական այցելում է 1.380 կայքէջ: Այպիսով, 2009-ի համեմատ Opera Мini-ի միջոցով կայքերի դիտումն ավելացել է 176.9 տոկոսով:

Opera Мini-ի միջոցով այցելած կայքերի առաջին եռյակում են` odnoklassniki.ru, google.com և mail.ru: Զեկույցի տվյալների համաձայն, 2009-ի հոկտեմբերից 2010-ի հոկտեմբերին ԱՊՀ 11 երկրներում Opera Мini-ի միջոցով այցելած կայքերի քանակն ավելացել է 128 տոկսով, իսկ օգտագործողների քանակը` 44 տոկոսով, տվյալների փոխանցման ծավալը` 119 տոկոսով: