24 նոյեմբերի 2010 - 20:27 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի շահույթը 2010-ի երրորդ եռամսյակում կազմել է 20.9 մլրդ դրամ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի շահույթը 2010-ի երրորդ եռամսյակում կազմել է 20.9 մլրդ դրամ: 2009-ի նույն շրջանի համեմատ անկումը կազմել է 4.8 տոկոս: Երրոդ եռամսյակի մասին ՄՏՍ ընկերությունների խմբի զեկույցի տվյալների համաձայն, նախորդ եռամսյակի համեմատ օպերատորի շահույթն աճել է 8.4 տոկոսով:Մեկ բաժանորդի միջին ամսական տրաֆիկը կազմել է 294 րոպե, իսկ մեկ բաժանորդ ձեռք բերելու ծախսերը` 6.7 հազար դրամ: