Դեկտեմբերի 1-5-ը Երևանում տեղի կունենա «Կին» միջազգային յոթերորդ կինոփառատոնը, հաղորդել են PanARMENIAN.Net գործակալությանը:
Արդեն ավանդական դարձած կինոփառատոնը նպատակ ունի վերաիմաստավորելու կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանելու նրա խնդիրները, ձևավորելու մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը և փոխըմբռնմանը:
Փառատոնի «Հետահայաց ցուցադրումներ» ծրագրում տեղ են գտել հայտնի ռուսաստանցի պրոդյուսեր և ռեժիսոր Սաիդա Մեդվեդևայի և լեգենդար վավերագրող լատվիացի Յուրիս Պոդնիեկսի ֆիլմերը: Բացի այդ փառատոնի ծրագրում տեղ են գտել ֆիլմեր Գերմանիայի ամենահին Միջազգային կանանց Դորտմունդ/Քյոլն փառատոնից:
Փառատոնին կմասնակցեն 55 ֆիլմեր 18 երկրներից: