26 նոյեմբերի 2010 - 13:28 AMT
Թուրքիան 1,5 մլն դոլարի նյութատեխնիկական միջոցներ է տրամադրել Վրաստանի պաշտպանության նախպարարությանը

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը 1,5 մլն դոլարի նյութատեխնիկական միջոցներ է տրամադրել Վրաստանի պաշտպանության նախպարարությանը, 2005թ. ռազմական դրամաշնորհի մասին համաձայնագրի շրջանակներում:

Վրաստանին է փոխանցվել 8 միավոր ավտոմեքենա և տարբեր տեխնիկական միջոցներ:

«Այսօրվա միջոցառումը Թուրքիայի կողմից Վրաստանին ամենամյա աջակցության մասն է»,-հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուրատ Բուրխանսը, հաղորդում է Թրենդ գործակալությունը: