26 նոյեմբերի 2010 - 15:51 AMT
Գորան Լենմարկեր. Երևանն ու Բաքուն պետք է նախապատրաստեն իրենց երկրների հանրությանը փոխզիջումների

«Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա Աստանայում: Գիտեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, քանի որ ամեն տարի միջադեպերը շփման գծում 20-30 կյանք են խլում: Ուստի, հարկավոր է հասկանալ, որ խաղաղ կարգավորումը պահանջում է ուժի չկիրառում, դիպուկահարների ետ քաշում շփման գծից»,-ասել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրման ինստիտուտի գործադիր խորհրդի նախագահ Գորան Լենմարկերը՝ պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: Նա հավելել է, որ լավ կլինի, որ կողմերը դադարեն մեղադրել միմյանց ու հասարակական քննարկումներ սկսեն Հայաստանում ու Ադրբեջանում՝ նախապատրաստելու համար երկու երկրների հանրությանը փոխզիջումների: