26 նոյեմբերի 2010 - 16:48 AMT
ԵՄ-ն Հայաստանին 32 մլն եվրո է հատկացրել պետկառավարման մարմինների բարեփոխման համար

Նոյեմբերի 26-ին Երևանում կայացավ Հայաստանի ու ԵՄ միջև Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի շրջանակային փաստաթղթի (Comprehensive Institution Building (CIB) Program) վերաբերյալ փոխըմբռնման մասին հուշագրի ստորագրում: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ԵՄ կողմից` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը: Ստորագրված հուշագրի շրջանակներում Հայաստանին 32 մլն եվրո կտրամադրվի:

Ստորագրված հուշագրի շրջանակներում ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունն առաջին հերթին կուղղվի պետմարմինների հնարավորությունների բարձրացմանը, և այդ նպատակով միջոցառումների համանապատասխան ծրագիր և դրա իրականացման ժամանակացույց կմշակվի, ասաց Ներսես Երիցյանը հուշագիրը ստորագրելուց հետո: Նախարարը հաղորդեց, որ CIB ծրագիրն ուղղված է հիմնականում երեք ոլորտների ձևավորմանը` Ասոցատիվ համաձայնագրի շուրջ բանակցությունների նախապատրաստմում, այդ պայմանագրով նախատեսված դրույթների իրագործում, աջակցություն արդարադատությանը, ազատությանն ու անվտանգությանը, ինչպես նաև աջակցություն ազատ առևտրի մասին խորը և համապարփակ պայմանագրին միանալու շուրջ աշխատանքների նախապատրաստմանը: Նախարարը պարզաբանեց, որ եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանը` որպես ժողովրդավարական պետություն, պետք է բարեփոխումներ իրականացնի, որպեսզի ապահովի մարդկանց, կապիտալի ու ապրանքի ազատ տեղափոխումը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն իր հերթին ավելացրեց, որ նոր աշխատանքային փուլ է սկսվում: «Մեր համագործակցության հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի ամրապնդենք այդ կառույցները Ասոցատիվ համաձայնագրին նախապատրաստելու համար»,- ասաց նա: Ռաուլ դե Լուցենբերգերն ընդգծեց, որ դա Հայաստանի որոշումն է` ունենալ էկոնոմիկայի նոր կառուցվածք, իսկ ԵՄ-ն կարող է միայն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: Ընդ որում, նա բերեց բալթյան երկրների օրինակը, որտեղ պետկառավարման մարմինների բարեփոխման գործընթացը սկզբում դանդաղ տեմպերով էր ընթանում, սակայն նրանց, ի վերջո, հաջողվեց արդյունքների հասնել: