Նոյեմբերի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը, համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները:
Զրուցակիցները քննարկեցին Աստանայում կայանալիք հանդիպումների նախապատրաստական աշխատանքները: