26 նոյեմբերի 2010 - 16:59 AMT
Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն

Լիմասոլում (Կիպրոս) ընթացող Եվրոպայի ծանրամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում հանդես է եկել աշխարհի արծաթե մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 ք/կ):

Խուրշուդյանը մրցակցությունից դուրս է և դարձել է Եվրոպայի չեմպիոն 250 կգ արդյունքով: «Պոկում» վարժությունում Խուրշուդյանը բարձրացրել է 110 կգ, իսկ «հրում» վարժությունում սկսել է իր ելույթը, երբ նրա բոլոր մրցակիցներն արդեն ավարտել էին և կարողացել է երկրորդ մոտեցման ժամանակ պահել 140 կգ:

Խուրշուդյանը 31 կգ-ով գերազանցել է 2-րդ տեղը զբաղեցրած Քրիստինա Մագատին (Հունգարիա): 3-րդ տեղում է Սանդրա Սպուրան Լեհաստանից, որը երկամարտի արդյունքում բարձրացրել է 208 կգ:

Նոյեմբերի 26-ին հանդես կգան նաև Արամ Անդրանիկյանը (85 կգ ք/ կ), Նորայր Վարդանյանը և Աղվան Մելիքյանը (94 կգ ք/ կ):