26 նոյեմբերի 2010 - 18:53 AMT
PanARMENIAN Photo գործակալությունը գործարկեց նոր վեբ-կայքը

PanARMENIAN Photo գործակալությունը գործարկեց նոր վեբ-կայքը` http://www.panarmenian.net/photo: Նոր կայքում կներկայացվեն զանազան իրադարձությունները լուսաբանող ֆոտոռեպորտաժներ, էքսկլյուզիվ ֆոտոշարքեր և գործակալության հեղինակային լուսանկարչական նախագծեր:

Վեբ-կայքն ունի երեք հիմնական բաժին` «Photowire», որտեղ կներկայացվեն երկրում տեղի ունեցող բոլոր նշանակալի իրադարձությունները լուսաբանող ֆոտոռեպորտաժները, «Photoblog»` գործակալության առավել հետաքրքիր լուսանկարների հավաքածուն և «Projects»` ֆոտոնախագծեր և տարբեր թեմաներով ֆոտոպատմություններ:

PanARMENIAN Photo գործակալությունն իր աշխատանքը սկսել է 2009 թվականի սկզբին և լուսաբանում է երկրում կատարվող բոլոր նշանակալի իրադարձությունները, ինչպես նաև ֆոտոծառայությունների լայն շրջանակ տրամադրում: