26 նոյեմբերի 2010 - 21:00 AMT
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի շրջանակում հայտարարվել է լավագույն ՏՏ-գաղափարի մրցույթ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)` համագործակցությամբ «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության և ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) հետ «Հայատանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակում հայտարարում ենՏՏ ինովացիոն գաղափարների բացահայտման մրցույթ: Մրցույթի նպատակն է`մշակել և իրականցնել ծրագրեր, որոնք դրական ազդեցություն կարող են ունենալ տեղական և գլոբալ խնդիրների լուծման գործում: Մրցույթը չունի կիրառության ոլորտային սահմանափակումներ և առաջարկվող գաղափարը կարող է ինովացիոն ՏՏ լուծումներ առաջարկել ցանկացած բնագավառում արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ներառյալ մասնավոր, պետական, սոցիալական և համայնքային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը: Հատուկ ուշադրություն կցուցաբերվի ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների (UN Millennium Development Goals (MDGs)) շրջանակում ներկայացված ծրագրերին:

Մրցույթին ընդունվում են թիմային աշխատանքներ, ընդ որում յուրաքանչյուր մասնակից թիմը պետք է կազմված լինի մինչև 35 տարեկան հինգ անհատներից: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2010թ. դեկտեմբերի 3-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2010 թ. դեկտեմբերի 20-ին: Երեք լավագույն թիմերից յուրաքանչյուրը մինչև 500 000 ՀՀ դրամի չափով դրամական մրցանակ կստանա: