27 նոյեմբերի 2010 - 14:25 AMT
Տիգրան Սարգսյան. Տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեղմանալ

Հայ ժողովրդի պատմության ընթացքում ժողովրդի մոտ որոշակի արժեքներ են ձևավորվել, որոնք, սակայն, դարեր շարունակ հիմք են ծառայել գոյատևման, ոչ թե զարգացման համար, ավելին, Հայաստանն այսօր չի ապրում այն արժեքներով, որոնք հռչակում է: «Հայաստան-ԵՄ համագործակցությունը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում թույլ կտա կրճատել այդ ճեղքվածքը»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով Երևանում նոյեմբերի 26-27-ին ընթացող «Եվրոպական հեռանկարները Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում» խորագրով խորհրադժողովում: Ըստ նրա, Հայաստանը հնարավորություն չունի ինքնուրույն իրականացնել 2,5 տարի առաջ մեկնարկած բարեփոխումները, մեր երկիրը ԵՄ տեխնիկաֆինանսական աջակցության կարիքն ունի:

Ինչպես նշում է ՀՀ նախագահը, 2011թ. ուշադրություն կդարձվի արժեքների համակարգին ու դրանց փոխակերպմանը: «Գաղտնիք չէ, որ Թուրքիայի շրջանների մեծ մասը դժվարությամբ է ինտեգրվում ԵՄ-ին, Հայաստանի մարզերի համեմատությամբ»,-ասել է նա: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը հռչակում են նույն արժեքները, ինչ եվրոպացիները: Միաժամանակ, հռչակելով այդ արժեքները տարածաշրջանի երկրները պարտավոր են իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք բխում են այդ արժեքներից, իսկ դա ներուժ է ստեղծում տարածաշրջանային կոոպերացիայի համար: «Դա նշանակում է, որ այդ ամենը կարող է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների մեղմացմանը»,-ասել է նա: