Նոյեմբերի 27-ին Հայաստանի նկարիչների տան փոքր սրահում կբացվի բեմանկարիչ Լիլիթ Ստեփանյանի «Դիմահանդես 2010» ցուցահանդեսը:
Ցուցադրության մեջ ընդգրկված դիմակները խորհրդանշում են հայկական ոգին ու մշակույթը, իսկ ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուրը նվիրված է Հայաստանի պատմության նշանակալի իրադարձության: Դիմակների ձևավորման մեջ օգտագործվել են մանրանկարչությանն ու հայկական ճարտարապետությանը բնորոշ նախշեր: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 3-ը: