27 նոյեմբերի 2010 - 16:21 AMT
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Սարանիստ» ՍՊԸ գործարան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Սարանիստ» ՍՊԸ գործարան, որտեղ ծանոթացավ այս տարվա նոյեմբերին բացված արտադրական ցեխի աշխատանքին, ինչպես նաև հոկտեմբերին շահագործման հանձնված պոլիէթիլենային թաղանթին: Ընկերության արտադրական հզորությունների ավելացման ծրագիրը ֆինանսավորվել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տրամադրած 3 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի և 1 մլն դրամի չափով սեփական միջոցների հաշվին:

Ներկա պահին գործարանում աշխատում է 450 հոգի, իսկ միջին աշխատավարձը կազմում է մոտ 120 հազ. դրամ: Ձեռնարկությունն ապակե անոթներով է ապահովում 75 տեղական (շուկայի 90%) և 25 արտասահմանյան ընկերություններ:

Լրագրողների հետ զրույցում գործարանի տնօրեն Մանուկ Վարդանյանը նշեց, որ ընկերությունն անընդմեջ աշխատում է 20 տարի շարունակ` ապակե անոթներով ապահովելով ոչ միայն հայկական շուկան, այլև տարածաշրջանի շրջակն, իսկ արտադրանքի մոտ 40% արտահանվում է Վրաստան: «Բացված նոր արտադրական ցեխն ապակե անոթներ է արտադրում նոր տեխնոլոգիաներով, ինչը թույլ կտա նվազեցնել կախվածությունը հայկական ձեռնարկությունների կախվածությունն ապակե անոթների ներկրումից»,- ավելացրեց նա:

Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին ավելացրեց, որ գործարանում արտադրված ապրանքի որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: «Մեզ ուրախացնում է այն փաստը, որ կա այդպիսի խոշոր հարկատու, որը 17-18 տարի շարունակ կարողացել է զարգանալ և դառնալ ապակե անոթների խոշորագույն արտադրողը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում»,- ընդգծեց նա: