Նոյեմբերի 22-ին Երևանի «Միկա» մարզադահլիճում տեղի է ունեցել մարզական խաղերի ծրագրով անցկացվող մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղը, որին մասնակցում էին ՀՀԿ տարածքային կազմակերպությունների թիմերը: Եզրափակչում հանդիպեցին «Արաբկիր» և «Աջափնյակ» թիմերը, 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Արաբկիր» թիմը, զբաղեցնելով առաջին տեղը մրցաշարում:
Հաղթանակած թիմերին պարգևներ և նվերներ հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: