28 նոյեմբերի 2010 - 15:52 AMT
Արթուր Աբրահամը պարտություն կրեց Կարլ Ֆրոչից

Super Six մրցաշարի եզրափակիչ խմբային փուլի մենամարտում Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը զիջեց Կարլ Ֆրոչին 119-109, 120-108, 120-108 հաշվով: Մենամարտը տևեց 12 ռաունդ, որոնց արդյունքով մրցավարները միաձայն Ֆրոչին ճանաչեցին հաղթող: Պրոֆեսիոնալ ռինգում 31 հաղթանակից հետո Աբրահամն անընդմեջ երկու պարտություն կրեց: Այս տարվա մարտին Աբրահամը պարտություն էր կրել Անդրե Դիրելից: