ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաևը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքը: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են այդ հանդիպման արդյունավետ անցկացման կարևորությունը, կոնկրետ որոշումների ընդունումը, որոնք որոշելու են կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները և իրական ներդրում են ունենալու ԵԱՀԿ պատասխանատվության տարածքում անվտանգության և համագործակցության ամրապնդման գործում: